ԿԲ ղեկավարը 5.3%-ից բարձր տնտեսական աճի ազդակներ է տեսնում![]() 9 սեպտեմբերի 2025 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ թեև միջազգային ֆինանսական կառույցները 2025-ի համար Հայաստանի տնտեսական աճը գնահատել են 4.9-5.3 տոկոսի միջակայքում, սակայն ավելի բարձր ցուցանիշի ազդակներ կան։ «2025-ի համար տարբեր ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 4.9-5.3 տոկոսի միջակայքում, թեև վերջին ամիսներին զարգացումները տարվա վերջում ավելի բարձր աճի ազդակներ են պարունակում»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Նրա գնահատմամբ, տարեսկզբից տնտեսական ակտիվությունը մնացել է մոտ երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին, իսկ վերջին ամիսներին արձանագրվել են նաև ակտիվության արագացման միտումներ։ Այս փոփոխությունները պայմանավորված են եղել հատկապես արտահանվող ծառայությունների՝ ՏՏ, զբոսաշրջություն և ֆինանսական հատվածներում նկատվող ակտիվությամբ։ «Տարվա ընթացքում տնտեսական ակտիվությանը շարունակել է մեծապես նպաստել շինարարության ոլորտի բարձր աճը։ Այնուամենայնիվ, տարեսկզբից տնտեսական աճի տատանողականությունը կրում է որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության ու երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ»,-ասել է Գալստյանը։ 2025–ի առաջին կիսամյակում Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների առավել մեծ աճ է արձանագրվել էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում:Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում։ Տնտեսական գործունեության այս տեսակների ծավալը նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ աճել է 11.5 տոկոսով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |