ARARAT «Դվին» հայկական կոնյակը` «Շաբաթվա խմիչք», ըստ հեղինակավոր Maxim ամսագրի![]() 9 սեպտեմբերի 2025 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ARARAT hայկական կոնյակը ևս մեկ անգամ արժանացել է միջազգային ճանաչման` այս անգամ միջազգային հեղինակավոր Maxim ամսագրի կողմից և ստանձնել «շաբաթվա խմիչք» պատվաբեր կարգավիճակը։ Ամսագիրն իր խմբագրի տեղակալ, հայտնի վերլուծաբան Նիկոլաս Սթեչերի հեղինակային հոդվածում ծավալուն անդրադարձ է կատարել ARARAT «Դվին» կոնյակին, ներկայացրել նրա ստեղծման պատմությունը, մատուցման պատմական դրվագները, կոլեկցիոն կոնյակին բնորոշ առանձնահատկությունները և այլն։ Հոդվածը միահյուսված է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանի մեկնաբանություններով, որտեղ նա մասնավորապես նշել է․ «Կան հարյուրավոր նրբություններ, որոնք դարձնում են ARARAT հայկական կոնյակն այսքան առանձնահատուկ: Բայց ըստ իս ARARAT-ի ամենակարևոր գործոնը մարդիկ են, որոնք ստեղծում են այն»։ Հոդվածում նաև տեղ է գտել հայկական կոնյակագործության տաղանդավոր վարպետ Մարգար Սեդրակյանի ստեղծագործական և գիտական ժառանգությունը, նրա մասնագիտական համարձակությունն ու բազմաթիվ ձեռքբերումները։ «Իրապես հաճելի է տեղ գտնել Maxim ամսագրի էջերին, այն էլ նման գլխագրի ներքո։ Այն, որ տասնյակ տարիներ նրբագեղն ու բացառիկը ներկայացնող հեղինակավոր ամսագիրն արժևորում է ARARAT-ը, ևս մեկ վկայություն է, որ ARARAT հայկական կոնյակը, պահպանելով իր անթերի ավանդույթներն ու անմրցելի հատկանիշները, գրավիչ է ամենադժվարահաճ լսարանի համար։ Լիահույս ենք, որ այս հոդվածը կբարձրացնի ARARAT-ի ճանաչելիությունը նրանց համար, ովքեր գնահատում են լավագույնը», - նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։ Հոդվածն ամբողջությամբ կարելի է ընթերցել ամսագրի կայքում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |