ԱԳՆ․ Պակիստանի կողմից Հայաստանը «ՄԱԿ-ում ճանաչելու» խնդիր օրակարգում չկա![]() 9 սեպտեմբերի 2025 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՏԱՍՍ լրատվական գործակալության այն պնդմանը, ըստ որի՝ «Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա», հայտնում է Արմենպրեսը։ «Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում, բնականաբար, չկա: Մեր կողմից հաղորդակցությամբ արդեն տեղեկացրել ենք, որ երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա լինի ՇՀԿ, թե ԵԱՏՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե ««Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։ «Պակիստանը իսկապես պլանավորում է անել դա, և, որպես պատասխան քայլ, ստանալ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կոնսենսուս»,- իր զրուցակցին մեջբերել է ռուսական գործակալությունը։ Գործակալության մեկ այլ դիվանագիտական աղբյուր էլ նշել է, որ այդ գործընթացները կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը այդ գործընթացների համար խոչընդոտներ չի թողել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |