ՀԴՄ սպասարկման գների բարձրացման համար կիրառվել է 288 մլն դրամ տուգանք![]() 9 սեպտեմբերի 2025 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 288,828,000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ անձանց խմբի նկատմամբ ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համարչհիմնավորված բարձր(1800 դրամից, 2400 դրամից 3600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը հանգեցրել էգերիշխող դիրքի չարաշահման։ «Ընդունված որոշմամբ Հանձնաժողովը հանձնարարել է` – դադարեցնել չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը, - 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ը ՀԴՄ սպասարկմանծառայություններ ձեռք բերած տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը վերադարձնել կամ հաշվանցել վերջիններիս՝ հիմք ընդունելով որոշմամբ նախատեսված բանաձևը»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |