Փաստաբան․ Կարապետյանի կալանքի երկարաձգումից 1 ամիս անց որևէ քննչական գործողություն չի արվել![]() 9 սեպտեմբերի 2025 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Սամվել Կապապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը փաստաբանների խմբի ասուլիսի ժամանակ ասել է, որ բազմաթիվ դատական ակտերով հաստատվել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ քննչական մարմնի գործողությունների ապօրինությունները: Նախօրեին հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել էր Կարապետյանի կալանքը վերացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը և Կարապետյանին թողել կալանքի տակ: «Այս գործով քննչական մարմնի գործողությունները կրում են և՛ ուղղորդված, և՛ բացառապես ապօրինի բնույթ։ Հաստատվել են նաև Առաջին ատյանի դատարանի կողմից կատարված որոշումների ապօրինությունները։ Խոսք վերաբերում է խուզարկությունների որոշումներին, որոնք մենք բողոքարկել ենք, և որոնց մեծ մասը ճանաչվել են ապօրինի։ Ապօրինի է ճանաչվել նաև Սամվել Կարապետյանի ձերբակալությունը»,– ասել է Ֆերոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա գնահատմամբ՝ արդարադատությունն այս գործում իսպառ բացակայում է։ Փաստաբանը նաև հիշեցրել է, որ Կարապետյանին ի սկզբանե առաջադրվել են մեղադրանքներ փողերի լվացման, խարդախության և հարկերից խուսափելու համար, սակայն դրանք որևէ ձևով չեն հաստատվել և դատարան չեն ներկայացվել։ «Այսինքն` մենք գործ ունենք միայն կոչի դրվագի հետ, որի մասով փաստաբանական կողմը ձեռք է բերել համալիր փորձագիտական եզրակացություն, որ իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ որևէ հանգամանք առկա չէ։ Լեզվաբանների, պրոֆեսորների կողմից լեզվաբանական տեսանկյունից վերլուծվել է Կարապետյանի խոսքը և հիմնավորել, որ նրա կոչի մեջ իշխանություն զավթելու տարրեր չկան»,–ասաց Ֆերոյանը։ Նա նշել է, որ սա քննիչ մարմնի կողմից ներկայացվող անհիմն պնդում է իշխանությունը զավթելու կոչի մասին։ Իր հերթին Կարապետյանի մեկ այլ պաշտպան՝ Լիանա Գասպարյանը, ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ կալանքի ժամկետի երկարացումից անցել է գրեթե մեկ ամիս, սակայն քննիչները այս ընթացքում որևէ քննիչ գործողություն չեն իրականացրել։ «Հարց է առաջանում, այս դեպքում ինչու է Սամվել Կարապետյանը մինչ օրս մնում ապօրինի անազատության մեջ։ Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու է Կարապետյանը ենթարկվում քաղաքական հետապնդման։ Իսկ եթե դա լիներ զուտ իրավաբանություն, ապա այսպես ասեմ՝ քրեական օրենսգիրքը, եթե ոտքեր ունենար, ոտքերը վերցրած կփախչեր այս ապօրինություններից», - ասel 1 Գասպարյանը։ Նա ընդգծել է, որ իր տասնամյա իրավաբանական գործունեության ընթացքում նման ծայրահեղ օրինախախտումներով քրեական գործ չի հանդիպել։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Վերաքննիչ դատարանի որոշմանը, որով վերջինս մնալու է կալանքի տակ։ Հայտարարության մեջ ասվում է, որ «որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել» իրենց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |