Տեր-Պետրոսյանը` Կոպիրկինին. Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է![]() 9 սեպտեմբերի 2025 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման հարցերը։ «Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը` Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»,– ասված է հաղորդագրությունում։ Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը հանդիպել էին նաև փետրվարի 18-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |