Երևան-Սևան մայրուղում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

Երևան-Սևան մայրուղում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

PanARMENIAN.Net - Մ-4, Երևան-Սևան մայրուղու 19.8-րդ կիլոմետրին գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների պատճառով նախատեսվել են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Սեպտեմբերի 10–ից երթևեկությունը տվյալ հատվածում տեղափոխվում է ձախ գոտուց դեպի աջ գոտի։

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր»,- ասված է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---