Միրզոյան․ ԱՄՆ-ի հետ համատեղ երկաթուղու հարց է քննարկվում![]() 10 սեպտեմբերի 2025 - 18:12 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ԱՄՆ–ի հետ համատեղ երկաթուղու հարց է քննարկվում։ «Հենց այսօր ավելի են ինտենսիվացել աշխատանքները ամերիկյան կողմի հետ` հասկանալու հայ–ամերիկյան համատեղ հայաստանյան երկաթուղու, մյուս ենթակառուցվածքների հետ կապված հարցերը, քանի որ տեխնիկական պայմաններ կան, որոնք պետք է բանակցել»,– ասել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նախարարը շեշտել է, որ Հայաստանի շահն է հնարավորինս արագ իրականացնել գործընթացներն ու արագ հասնել ապաշրջափակման։ «Մի՛ մոռացեք, որ Հայաստանը 30+ տարի շրջափակման մեջ է, ու առաջին հերթին ապաշրջափակումը մեզ է հարկավոր, մենք ենք հնարավորություններ ստանում` մեր հռչակած սկզբունքների հիման վրա»,– հավելել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հայտարարել էր, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմամբ։ Նա չէր բացառել, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը Սյունիքով կարող է հանձնվել մասնավոր ընկերության։ Փաշինյանը նաև նշել էր, որ ճանապարհի արտապատվիրակման հարցում հետաքրքրված են ԱՄՆ-ն և ԵՄ-ն։ Ավելի ուշ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտնել էին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքի ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |