Դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմի միջնորդությունը![]() 10 սեպտեմբերի 2025 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը։ Նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել է դիմել Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ քննվող գործը միացնելու այն գործին, որն այժմ գտնվում է դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում, հայտնում է Panorama.am-ը։ Դատավոր Գիվի Հովհաննիսյանը հայտարարել է, որ միջնորդությունը բավարարվում է և դիմելու է դատարանի նախագահին համապատասխան որոշում կայացնելու համար։ Արդյունքում դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Մեղադրանքի համաձայն՝ Սերժ Սարգսյանը, 2006–2015 թթ․զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, վարչապետի և նախագահի պաշտոնները տարբեր տարիներին, ինչպես նաև լինելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով արգելված պայմաններում մասնակցել է Միխաիլ Բաղդասարովի կառավարման ներքո գործող ընկերությունների գործունեությանը։ Նշվում է, որ Սարգսյանը օժանդակել է «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» ընկերություններին արտոնություններ ստանալու հարցում՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Մեղադրանքում ընդգրկված է նաև պնդումը, որ նա ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22․5 տոկոս բաժնեմասը, որը ձևական գործարքով վաճառվել է «ԼԼ բիմբո» ՍՊԸ-ին։ Նախնական դատալսումների նախագահող Գիվի Հովհաննիսյանը հայտնել է, որ իր հայրը 2008թ մարտի 1-ի իրադարձությունների գործով ենթարկվել է հետապնդման, ըստ Հովհաննիսյանի՝ ակնհայտ ապօրինի, հայտնում է «Փաստինֆոն»։ «Հայրս, ունենալով ընդդիմադիր քաղաքական հայացքներ, ենթարկվել է ակնհայտ ապօրինի հետապնդման, եղբայրս՝ Դավիթ Հովհաննիսյանը, նշված ժամանակահատվածում ևս ենթարկվել է քրեական պատասխանատվության՝ միայն այն պատճառով, որ եղել է Համլետ Հովհաննիսյանի որդին»,- նշել է նա։ Դատավորը ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ չէ, և այս հանգամանքը թույլ է տալիս իրեն անաչառորեն քննել գործը։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը արձագանքել է․ «Դուք ասացիք, որ Ձեր հայրը ենթարկվել է ապօրինի քրեական հետապնդման, իսկ պարոն նախագահը ենթարկվել և ենթարկվում է ապօրինի հետապնդման»։ Կողմերը ինքնաբացարկի հիմքեր չեն տեսել, և Գիվի Հովհաննիսյանը շարունակելու է գործի քննությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |