Հայաստանի կառավարության ղեկավարը մեկնում է Մոսկվա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 9-ին կմեկնի Մոսկվա Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) Միջպետական խորհրդի 23-րդ նիստին:



Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձիք:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---