Արման Մուսինյան. Երեւանի ավագանու խորհրդում իր մանդատներից հրաժարվելու վերաբերյալ ՀԱԿ-ի որոշումն անբեկանելի է 8 հունիսի 2009 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «Մենք գտնում ենք, որ ՀՀ ԿԸՀ-ն քրեականացված մարմին է, որը կեղծել է ընտրությունները»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Մուսինյանն ընդգծել է, որ կոնգրեսը պաշտոնական հայտարարություն է արել Երեւանի ավագանու խորհրդում իր մանդատներից հրաժարվելու վերաբերյալ, քանի որ անվավեր ու կեղծված է համարում 2009թ. մայիսի 31-ի ընտրությունները: Նրա խոսքերով, ՀԱԿ-ը վերջնականապես հրաժարվել է Երեւանի ավագանու խորհրդում իր մանդատներից եւ այդ որոշումն անբեկանելի է: Այն հարցին, թե կդիմի արդյոք ՀԱԿ-ը Սահմանադրական դատարան, Արման Մուսինյանն ասել է, որ, ցավոք, օրենքը թույլ չի տալիս ՀԱԿ-ին ընտրություններն անվավեր ճանաչելու հայցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |