Vivacell-MTS-ը հունիսի 8-ից շրջանառության մեջ է դնում նոր` 098 կոդը 8 հունիսի 2009 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Vivacell-MTS-ը հաղորդում է, որ 2009թ. հունիսի 8-ից շրջանառության մեջ է դնում նոր համարներ, որոնք սկսվում են +374(0)098 կոդով: Ինչպես հաղորդվում է ընկերության կայքում, նոր համարներն արդեն ներմուծվել են շրջանառության մեջ բջջային համարների մշտապես աճող պահանջարկը բավարարելու նպատակով:Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2008թ. նոյեմբերին որոշում ընդունեց VivaCell-MTS բջջային օպերատորին +374(0)098 կոդով համարները հատկացնելու մասին: Նոր կոդերի հատկացման մասին գործող կարգի համաձայն, ավելի վաղ հատկացված կոդերի ցուցակը պետք է օգտագործվի 60%-ով: Հետվճարային եւ կանխավճարային համարները, որոնք սկսվում են 098-ով, կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ սպասարկման բոլոր կենտրոններում, իսկ կանխավճարայինները` վաճառքի այլ կետերում նույնպես: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |