էլեկտրամոբիլների լիցքավորման նոր հնարավորություններ կստեղծվեն![]() 12 սեպտեմբերի 2025 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով քաղաքացիներին թույլ է տրվում առանց լրացուցիչ բաժանորդագրության՝ բնակարանից դեպի իրենց ավտոտնակ կամ կայանատեղի անցկացնել էլեկտրաէներգիա՝ էլեկտրամոբիլների լիցքավորման նպատակով։ «Էներգետիկայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները վավերացվել են սեպտեմբերի 11-ին կայացած նիստում, հայտնում է Արմենպրեսում։ Փոփոխությունների համաձայն, սպառողին բաշխված էլեկտրաէներգիան կարող է օգտագործվել ոչ միայն սպառման համակարգի տեղադրման վայրում, այլև դրա սահմաններից դուրս՝ սպառողի սեփական ավտոկայանատեղիում կամ բնակելի նշանակության այլ տարածքում, եթե այդ տարածքը գրանցված է որպես առանձին գույքային միավոր: Էլեկտրաէներգիայի միացումը պետք է իրականացվի սպառողի կողմից՝ պահպանելով գործող իրավական ակտերի պահանջները։ «Նախագիծը նախատեսում է էլեկտրամոբիլների լիցքավորման համար ստեղծել նոր հնարավորություններ՝ նույն սպառողի համար տեխնիկական հնարավորությունների դեպքում ապահովելով լիցքավորման կայանի միացումը էլեկտրական ցանցին առանց հավելյալ միացման վճարի», – նշել է նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը։ Նախագծով սահմանվում է նաև, որ էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունը լիցենզավորման ենթակա չէ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր անձ կարող է մատուցել նման ծառայություն առանց հատուկ թույլտվության։ Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |