Հայաստանի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարները նախապատրաստում են Միխաիլ Սահակաշվիլիի այցն Երեւան 8 հունիսի 2009 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 8-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԱԳն ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը: «Հանդիպման հիմնական թեման եղել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի Երեւան կատարելիք այցի նախապատրաստումը: Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ Վրաստանի հայերին վերաբերող խնդիրները»,-ասել է Բալայանը: Ըստ նրա, Է.Նալբանդյանի այցի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին մասնակցել են աշուղական արվեստի ականավոր ներկայացուցիչ Սայթ-Նովայի հուշարձանի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, Մ.Սահակաշվիլու այցը տեղի կունենա հունիսի 24-25-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |