Իրանը կարող է երաշխավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

PanARMENIAN.Net - Իրանի ակտիվ արտաքին քաղաքականությունը կարող է զգալի առաջընթաց երաշխավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին Թավրիզում հայտարարել է Իրանի նախագահի թեկնածու Մոհսեն Ռեզաին: «Պետք է ամրացնել Իրանի արտաքին քաղաքականությունը: Հակառակ դեպքում, հետագայում դժվար կլինի լուծել տարածաշրջանային խնդիրները»,-ասել է Ռեզաին: Նրա խոսքերով, Իրանի ազդեցության պատմական շրջանակը թույլ կտա Իրանին հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:



Ռեզաին խոստացել է ընտրվելու դեպքում վարել խաղաղության, տարածաշրջանային հակամարտությունների հանգուցալուծմանը նպաստող քաղաքականություն, որպեսզի տարածաշրջանի երկրները գերադասեն միջնորդի դերում իրենց հույսը դնել ավելի շատ Թեհրանի, ոչ թե Վաշինգտոնի վրա:



Մ.Ռեզաին եղել է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ղեկավարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---