ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանի հետ համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի![]() 15 սեպտեմբերի 2025 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը, գրում է Արմենպրեսը։ «Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին, հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության: Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- ընդգծել է Բադալյանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է, որ 2026 թվականի առաջին կեսին Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |