Կաթողիկոսն ԱՀՀ ղեկավար կազմի հետ քննարկել է ներքին ու արտաքին մարտահրավերները![]() 15 սեպտեմբերի 2025 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Օսկար Թաթոսյանին, կազմակերպության նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունիին։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթի մարտահրավերները, առանձնակի շեշտադրմամբ՝ բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև համահայկական ներուժի համախմբման անհրաժեշտությանը՝ նպատակ ունենալով հաղթահարել այս բարդ շրջանի դժվարությունները, ինչպես նաև նպաստել հայրենիքի կայունությանն ու զարգացմանը։ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետևողական գործունեությունը՝ ուղղված հայկական շահերի պաշտպանությանը և Հայաստան–Սփյուռք կապերի խորացմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |