Ավինյան․ Տրանսպորտի ուշացման պատճառը ոչ թե ավտոբուսների քանակն է, այլ՝ խցանումները![]() 15 սեպտեմբերի 2025 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տրանսպորտի ուշացման պատճառը ոչ թե ավտոբուսների քանակն է, այլ՝ խցանումները: Նա նշել է, որ միայն վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում գրանցված մեքենաների թիվն աճել է 11 հազարով, ինչը նշանակում է, որ այսքան մեքենա է միացել Երևանի երթևեկությանը, հայտնում է Radar Armenia-ն։ «Սրան զուգահեռ, կարևոր արձանագրում անենք՝ մենք ավելացնում ենք ավտոբուսային գծեր, որոնք տալիս են առավելություն հանրային տրանսպորտին՝ սահմանափակումներ ստեղծելով մեքենաների համար։ Բայց երթևեկության այն բոլոր փոփոխություններից, որ իրականացրինք այս տարի, շատ դժգոհություններ եղան»,- ասել է նա։ Քաղաքապետի խոսքով՝ սեպտեմբերի առաջին օրերին արձանագրված խցանումների թիվը մոտ 18 տոկոսով պակասել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «Սա կարևոր արձանագրում է. ավտոբուսի գծերն ավելացել են, ավտոբուսները ավելացել են, երթևեկության փոփոխություններ ենք իրականացրել, դպրոցների ժամն ենք 15 րոպե առաջ բերել։ Եվ սա բերել է նրան, որ Երևանում սեպտեմբերի սկզբին կարողացել ենք ավելի նվազ խցանումներ ունենալ Երևանում որքան մեքենաներն ավելանան, այնքան դրանց նկատմամբ սահմանափակումները պետք է ավելանան, այլապես հանրայն տրանսպորտը Ա կետից Բ կետ չի կարողանա հասնել։ Հիմա հանրային տրանսպորտի ուշացման քանակը ոչ թե ավտոբուսների քանակն է փողոցներում, այլ՝ խցանումները»,–ասել է քաղաքապետը։ Նա նշել է, որ մայրաքաղաքի երթուղիներում ավելացվել է 171 նոր ավտոբուս, որոնք փոխարինել են մասնավոր օգտագործվող հին Hyundai մեքենաներին։ «Այդ ավտոբուսները տարողունակությամբ ավելի մեծ են, բնապահպանության տեսանկյունից՝ ավելի արդյունավետ՝ համեմատած նախորդ ավտոբուսներին»,- ընդգծեց Ավինյանը։ Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ նախատեսվում է 250 նոր ավտոբուսի ներմուծում, որոնք լինելու են 18 մետրանոց և ամբողջությամբ էլեկտրական։ «Դա քննարկում ենք միջազգային գործընկերների հետ: Ունենք երկու դեպոների վերականգնման ծրագիր»,- նշել է Ավինյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |