Օհանյան․ Իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի իրական վերաբանակցում![]() 15 սեպտեմբերի 2025 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ կփոխեին ներկայիս իշխանությունների խաղաղության օրակարգում, ասել է, որ չկա որևէ ուժ կամ անձ, որ չձգտի խաղաղության: «Որպես զինվորական, վստահ եմ, որ չկա ավելի շատ խաղաղություն ցանկացող անձ, քան նրանք, ովքեր առաջինն են տուժում պատերազմի թոհուբոհում։ Բայց խաղաղությունը պետք է լինի ռեալ, ոչ թե այնպես, ինչպես այսօրվա իշխանություններն են խոսում», - նշել է նա, գրում է Aysor.am-ը։ Օհանյանն ընդգծել է, որ վերջին փաստաթղթի ստորագրումից հետո վարչապետի հայտարարությանը հետևել է ԱԽ քարտուղարի արձագանքը, թե խաղաղությունն անվտանգության երաշխիք է։ «Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության երաշխիք։ Այն հիմնարար արժեք է, որը ձևավորվում է ազգային և միջազգային երաշխիքների միջոցով։ Ազգային երաշխիքները բանակն ու ներքին կայունությունն են, իսկ միջազգայինը՝ արտաքին քաղաքականությունը՝ երկկողմ բանակցությունների և բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքների շրջանակում»,-ասել է նա։ Ըստ Օհանյանի՝ իշխանափոխության դեպքում նոր ուժերի առաջնային խնդիրներից պետք է դառնա ազգային երաշխիքների ձևավորումը։ «Առաջին քայլերից մեկը բանակի ամրացումն է։ Եթե ամրությունը կա, ապա հնարավոր է իրական վերաբանակցում՝ մեր շահերից բխող։ Պետք է կետ առ կետ անցնել բոլոր պայմանավորվածություններով և եզրակացություններ անել։ Իսկ այսօր մենք տեսնում ենք միակողմանի պարտադրանք, հռետորաբանություն, երբ դեռ փաստաթղթերը չստորագրած և բանակցությունները չսկսած՝ հակառակորդի կողմից հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են հենց բանակցային տրամաբանությանը»,-ասել է նա։ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2025» համաժողովում հայտարարել է, որ խաղաղությունից դուրս այլ անվտանգության երաշխիք գոյություն չունի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |