Քերոլայն Քոքս. Ես ոգեւորվում եմ Արցախում տեղի ունեցող դրական փոփոխություններով

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ:



Բարոնուհի Քոքսը նշել է, որ յուրաքանչյուր այցի ընթացքում ոգեւորվում է Արցախում տեղի ունեցող փոփոխություններով:



Հյուրերի խնդրանքով Բակո Սահակյանը ներկայացրել է հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում առկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները: Նախագահի խոսքերով, ԼՂՀ պետական անկախության միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է, ինչին հասնելու կարեւորագույն միջոցներից է արցախյան պետականության շարունակական զարգացումը, ժողովրդական արժեքների ամրապնդումը:



Հանդիպման ավարտին Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին` Արցախի հանդեպ նրանց կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության եւ հոգատարության համար, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---