Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են աջակողմյան կուսակցությունները 8 հունիսի 2009 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկության ընթացքում, որոնք տեղի են ունեցել հունիսի 4-7-ը, եվրոպական ընտրողները որոշել են Եվրախորհրդարանի 736 մանդատների ճակատագիրը: Համաձայն ԵՄ ընտրությունների նախնական արդյունքների, աջակողմյան կուսակցությունները հսկողություն կպահպանեն Եվրախորհրդարանում, թեեւ կցուցաբերեն ավելի վատ արդյունք, քան 5 տարի առաջ էր:Այդ քվեարկության ընթացքում եվրոպացի ընտրողները որոշել են 736 մանդատների ճակատագիրը: Նախնական տվյալները վկայում են. ընտրատեղամասերի հայտերը կազմել են 43,24 տոկոս, սա Եվրախորհրդարանի ընտրությունների ացնկացման պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է: Վերջին 30 տարում հայտը համարյա միշտ նվազել է. եթե 1979-ին այն 61 տոկոսից ավել էր, ապա 2004-ին չի հասել 46 տոկոսի: Սպասվում է, որ ձախակողմյան կուսակցությունները Եվրախորհրդարանում կստանան 155-165 տեղ 2004-ին ստացած 216-ի փոխարեն: Բոլոր խոշոր խմբակցություններն ավելի քիչ աթոռներ կստանան, քան 2004-ի ընտրություններից հետո: Աջակողմյան Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), ամենայն հավանականությամբ կստանա 263-273 տեղ, դա նույնպես ավելի քիչ է, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Ազատված տեղերը կզբաղեցնեն ավելի փոքր միավորումների թեկնածուները, օրինակ` Կանաչների կուսակցությունը: Ժոզե Մանուել Բարրոզուն, որին, դատելով աջերի հաղթանակից, ամենայն հավանականությամբ վերաընտրելու են Եվրախորհրդարանի նախագահ, ընտրողներին շնորհակալություն է հայտնել եւ հավաստիացրել, որ նրանց ձայները լսվելու են: Քվեարկության արդյունքների ստացումը ԵՄ 27 երկրներում շարունակվում է, հաղորդում BBC ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |