ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6․75 %![]() 16 սեպտեմբերի 2025 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ շարունակելով այն պահել 6․75 %-ի մակարդակում։ ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարի 4–ից հետո չի փոխվել. փետրվարի 4-ին այն իջեցվել էր 0.25 տոկոսային կետով սահմանվելով 6.75 %։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |