Գորիսում հայտնաբերվել է ՌԴ–ում 15 տարի հետախուզվող տղամարդը

Գորիսում հայտնաբերվել է ՌԴ–ում 15 տարի հետախուզվող տղամարդը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից 15 տարի հետախուզվող անձը հայտնաբերվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

64-ամյա տղամարդու նկատմամբ հետախուզում հայտարարված է եղել դեռևս 2010 թվականին՝ բռնաբարության և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանավորումը։

Գորիսի համայնքային ոստիկանության բաժնի ծառայողներն ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության հարցերով Գորիսի բաժնի աշխատակիցները սեպտեմբերի 12-ին համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերել են օտարերկրացուն Գորիսի Արշակունիների փողոցում, որտեղից նա ձերբակալված և բաժին տեղափոխված է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---