Թրամփ. Պատիվ է ընկերանալ մեծ առաջնորդներ Ալիևի և Փաշինյանի հետ

Թրամփ. Պատիվ է ընկերանալ մեծ առաջնորդներ Ալիևի և Փաշինյանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովին, նշել է, որ իր համար պատիվ է ընկերանալ մեծ առաջնորդներ Ալիևի և Փաշինյանի հետ։ Այդ մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Մեծ պատիվ է օգնել կարգավորել պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև և միևնույն ժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մադկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինձ համար, բայց, ինչն ավելի կարևոր է՝ նաև ԱՄՆ համար, դա հավերժական ընկերություն կլինի»,–գրել է նա։

Նա նաև համատեղ լուսանկար է հրապարակել։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---