Ավագանին չեղարկել է «Գյումրու օր» տոնակատարությունը. ՔՊ–ն այդ հարցով արտահերթ նիստ է նախաձեռնել![]() 17 սեպտեմբերի 2025 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի ավագանին սեպտեմբերի 16-ի նիստում չեղարկել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում, հայտնում է Արմենպրեսը։ Քվեարկությունից առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել առաջարկով՝ հանելու հարցը օրակարգից։ «Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,-պարզաբանել է Գյումրիի քաղաքապետը։ «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը ևս աջակցել է տոնակատարությունը չեղարկելու նախաձեռնությանը։ Արդյունքում՝ առանց քվեարկության, հարցը հանվել է օրակարգից և «Գյումրու օր»-ի տոնակատարությունը պաշտոնապես չի անցկացվելու։ Սակայն «Գյումրու օրը» չեղարկելու որոշման արձագանքներին ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից նախաձեռցվել է արտահերթ նիստ։ Խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գյումրեցիները չեն կարող զրկվել տոնին մասնակցելու և արդեն ավանդույթ դարձած օրը նշելու հնարավորությունից։ Արտահերթ նիստի օրակարգում ներառված է լինելու «Գյումրու օր» տոնակատարության անցկացման հարցը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |