ԵԱՀԿ-ն սկսել է ՄԽ կառուցվածքները լուծարելու գործընթացը![]() 17 սեպտեմբերի 2025 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ ԵԱՀԿ–ն սկսել է Մինսկի գործընթացի փակման և դրա հետ առնչվող կառույցների լուծարման գործնական իրականացումը։ Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Տոնի Սանդելը, գրում է Report.az-ը։ «Կազմակերպության քարտուղարությունը արդեն անցել է ԵԱՀԿ մշտական խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշման գործնական իրականացմանը՝ Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումի հիման վրա։ Քարտուղարությունն իրականացնում է քայլեր՝ Մինսկի գործընթացը եւ դրա հետ կապված կառույցները փակելու ուղղությամբ։ Խոսքը վերաբերում է կադրային հարցերին, արխիվային նյութերին եւ վարչական գործառույթներին։ Միայն տեխնիկական գործողությունները, ինչպիսիք են գույքի և սարքավորումների փոխանցումը, կիրականացվեն մինչև գործընթացի ամբողջական ավարտը, որը նախատեսվում է ավարտել ոչ ուշ քան դեկտեմբերի 1-ը», — նշել է Սանդելը։ Նրա խոսքով՝ աշխատանքները ընդգրկում են մի քանի ուղղություն՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչների աշխատակազմը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ինչպես նաև փաստաթղթերի և արխիվների կառավարումը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Մինսկի գործընթացը պաշտոնապես փակելու վերաբերյալ։ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով։ 1994-ին խմբի շրջանակում ստեղծվել է համանախագահների ինստիտուտը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ։ Գրեթե երեք տասնամյակ Մինսկի խումբը դիտարկվել է որպես գլխավոր միջազգային հարթակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների համար։ Սակայն 2020 թվականի պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո այդ հարթակի գործառույթները փաստացի դադարել են։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |