Ստեփանյանը 4–րդ անգամ դարձել է Պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն![]() 17 սեպտեմբերի 2025 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի 27-րդ աշխարհի առաջնությունում 80 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը։ Այդ մասին նա հայտնել ֆեյսբուքյան իր էջում։ Աշխարհի առաջնությանը մասնակցել է 58 երկրի ներկայացուցիչ։ «Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ»,–գրել է նա։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |