Ալիևը բարձր է գնահատել Թրամփի հետ բարեկամությունը և Փաշինյանի հետ լուսանկար հրապարակել![]() 17 սեպտեմբերի 2025 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ TruthSocial սոցիալական ցանցում արված հրապարակման համար։ Ակդ մասին նա գրել է X միկրոբլոգում։ «Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, ձեր բարեհաճ խոսքերի համար՝ TruthSocial հարթակում։ Ես խորապես գնահատում եմ ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման, ինչպես նաև պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովի կազմակերպման գործում։ Դուք ճարտարապետն եք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժ բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության։ Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը», — գրել է Ալիևը։ Նա նաև լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովին, նշել է, որ իր համար պատիվ է ընկերանալ մեծ առաջնորդներ Ալիևի և Փաշինյանի հետ։ Նա նաև համատեղ լուսանկար է հրապարակել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |