ԱՊՀ բուհերը ստեղծում են Ցանցային բաց համալսարան 8 հունիսի 2009 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-12-ը Մոսկվայում տեղի է ունենալու «Անկախ պետությունների համագործակցության ցանցային բաց համալսարանի ստեղծումը» միջազգային համաժողովը, որտեղ ստորագրվելու է ԱՊՀ Ցանցային բաց համալսարանի ստեղծման հարցով կոնսորցիումի մասնակիցների համաձայնագիրը:Ցանցային բաց համալսարանի ստեղծման նախագիծը նախաձեռնվել էր 2008-ին Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի կողմից ԱՊՀ մասնաից-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Նախագծի հիմնական նպատակը ակադեմիական շարժման զարգացման, բարձրագույն կրթության ոլորտում միջբուհական կապերի եւ համագործակցության ամրապնդումն է, բարձրագույն կրթության որակի գրավչության բարձրացումն ԱՊՀ տարածքում: Նախագիծն ուղղված է բարձրակարգ մագիստրական ծրագրերի կազմակերպմանը եւ իրագործմանը, բարձրագույն որակավորման մասնագետներ պատրաստելու ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանը եւ ասպիրանտների փոխանակման աջակցությանը, թեկնածուական դիսերտացիաներ պատրաստելու նպատակով համատեղ գիտական հետազոտությունների անցկացմանը: ԱՊՀ Ցանցային բաց համալսարանի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենալու ուսուցում ստանալ ինչպես իրենց բուհում, այնպես էլ նախագծի մասնակից այլ բուհում եւ ստանալ բարձրագույն կրթության մասին համապատասխան դիպլմներ: Համատեղ ջանքների արդյունքում 2008-ին աշխատանք է տարվել նախագծի մեջ ԱՊՀ մասնակից-երկրների բուհերին ընդգրկելու համար: ԱՊՀ Ցանցային բաց համալսարանի կրթական գործունեությանհիմնական ուղղությունները կդառնան իրավաբանության ոլորտում «Միջազգային իրավունքը», մենեջմենթի ոլորտում «Միջազգային նախագծերի կառավարումը», «Միջազգային մենեջմենթը» եւ բանասիրության ոլորտում «Ռուսաց լեզուն»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |