Թիվ 97 ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ Նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 97 ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ Նա տեղափոխվել է հիվանդանոց

PanARMENIAN.Net - Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Երևան ավտոբուս» ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։

Տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը և այս պահին գտնվում է հետազոտության փուլում։

Ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---