Աղազարյան․ Իմպիչմենտի համար ևս 19 պատգամավոր պետք է միանա, ինչն անհնար է![]() 17 սեպտեմբերի 2025 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության նախաձեռնությանը, ընդգծել է, որ գործընթացի հաջողությունը գործնականում քիչ հավանական է, հայտնում է Radar Armenia-ն։ «Ամենայն հարգանքով պարոն Մամիջանյանի հանդեպ, բայց պետք չէ մեծ-մեծ խոսել։ Պետք է ՔՊ-ական 19 պատգամավոր ևս միանան այդ նախաձեռնությանը, ինչը անհնար է»,–ասել է նա։ Ընդդիմությունն արդեն նախաձեռնել է խորհրդարանական լսումներ իմպիչմենտի հարցով։ Իսկ թե Աղազարյանը կմասնակցի դրանց, նրա խոսքով, կախված կլինի քննարկման օրից։ Պատգամավորը հավելել է նաև, որ վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 54 ստորագրություն։ «Կհաջողվի նրանց, թե ոչ, չեմ կարող հստակ ասել»,– նշել է նա։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստվում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախաձեռնություն ներկայացնել և այդ նպատակով կազմակերպել հանդիպումներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |