ՀՀ ԱԳՆ ղեկավարը Թբիլիսիում հարց է բարձրացրել Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների արժողության նվազեցման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարը հարց է բարձրացրել Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների արժողության նվազեցման մասին:



Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ժամանակ:



«Ցանկացած երկրից բեռնափոխադրումն ավելի էժան է, քան Փոթիից Երեւան: Իհարկե, հարցեր են ծագում, թե ինչու է այդպես: Այս եւ այլ հարցեր մենք քննարկել ենք պարոն Վաշաձեի հետ: Համոզված եմ, դրանք լուծվելու են բանակցությունների ճանապարհով»,- ասել է Նալբանդյանը:



Վրաստանի տարածքը Հայաստանի համար բեռնափոխադրումների ամենակարճ ճանապարհ է Բաթումիի, Փոթիի նավահանգիստներով, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---