Միրզոյանը Հաագայում քննարկումներ է ունեցել ՄՔԴ ղեկավարության հետ![]() 18 սեպտեմբերի 2025 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին, Հաագա քաղաքում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկումներ են անցկացրել Հայաստանի և Միջազգային քրեական դատարանի համագործակցության, ինչպես նաև օրենքի գերակայության ամրապնդմանն ու միջազգային իրավական նորմերի պահպանմանն ուղղված համատեղ ջանքերին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել են նաև Հռոմի Կանոնադրությանը համապատասխան՝ ազգային օրենսդրական համակարգի կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններն ու կարողությունների զարգացման առկա հնարավորությունները։ Նախարար Միրզոյանը գրառում է կատարել նաև Դատարանի պատվավոր հյուրերի մատյանում։ ՀՀ–ն ՄՔԴ անդամ է դարձել 2024–ի փետրվարի 1–ին։ Մինչ այդ Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր Հռոմի կանոնադրությունը։ Մոսկվան ավելի վաղ անընդունելի էր անվանել Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ դատարանի «անօրինական օրդերների» ֆոնին։ Իսկ ՀՀ–ն բազմիցս հայտարարել է, թե Հռոմի ստատուտի վավերացումն ադրբեջանական ռեժիմի գործողությունների սանձման տեսանկյունից է ՀՀ-ի համար կարևոր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |