Փաստաբանական խումբ․ Կարապետյանի նկատմամբ հետապնդումը որևէ աղերս չունի իրավունքի հետ![]() 18 սեպտեմբերի 2025 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարություն է տարածել` նշելով, որ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը որևէ աղերս չունի իրավունքի և օրինականության հետ, նվազագույն օրենսդրական երաշխիքները պահպանված չեն, և դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում է, որի վերաբերյալ տվյալներն անվիճելի են «Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ կալանավորված է, իսկ մեղադրանքը իբրև իշխանությունը բռնությամբ զավթելու կոչն է: 2025 թվականի օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դավթյանը, առանց որևէ իրավաչափ պատճառաբանության կամ պայմանի, երկարաձգեց ապօրինի կալանքի ժամկետը ևս երկու ամսով` որպես հիմք փաստացի դիտարկելով քննչականի կողմից այդ նույն իբրև կոչի մեղադրանքով ակտիվ գործողությունների խոստումը: Միաժամանակ արձանագրվել էր մեղսագրվող փողերի լվացման և տնտեսական բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ հիմնավոր կասկածի լիարժեք բացակայությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատախազության և փաստաբանական խմբի կողմից ներկայացված բողոքները մերժեց: Այսինքն՝ վերստին հաստատվեց և ամրապնդվեց փողերի լվացման և տնտեսական բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության հանգամանքը, սակայն, կրկին կոպտորեն խախտելով անձի անձնական ազատության անձեռնմխելիությունը, չվերացվեց կիրառված ապօրինի կալանքը: Այսինքն՝ հունիսի 17-ի Մայր Աթոռը պաշտպանող և իշխանությունների կողմից սահմանադրական և օրենսդրական երաշխիքները կոպտորեն ոտնահարող վարքագիծը քննադատող խոսքը, որն ամբողջությամբ պաշտպանված է խոսքի ազատության երաշխիքներով, միակ պատճառն է, որ Սամվել Կարապետյանն այլևս 90 օրից ավելի է, ինչ կալանավորված է»,–ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ օգոստոսի 15-ից մինչ այս պահը, ընդհանրապես որևէ քննչական, վարույթային գործողություն չի կատարվել, թեև ինչպես նշվել էր, ակտիվ գործողությունների խոստում էր փաստացի տրվել դատարաններին: Նշվում է նաև, որ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարվել են դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքների վերաբերյալ լրացուցիչ իրազեկում կտրամադրվի: Գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, ով երկու ամիսով կալանավորված է, հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման գործընթաց սկսելու մասինի։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց նոր ձևավորվող թիմը կունենա սեփական մոտեցումը՝ չբացառելով համագործակցությունը համախոհների հետ ու մերժելով հասարակական պառակտումը խթանող քաղաքականությունը։ Նա ընդգծել է նաև, որ իշխանության տարբեր ոլորտներում գործում են մասնագետներ, ովքեր չնայած չեն կիսում իշխանության արժեքները, սակայն դեռևս չեն գտել իրավիճակից դուրս գալու ուղին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |