Amnesty International-ը կոչ է անում Սամեդովին և Աբիլովին ազատելու պահանջով նամակներ գրել Ալիևին

Amnesty International-ը կոչ է անում Սամեդովին և Աբիլովին ազատելու պահանջով նամակներ գրել Ալիևին

PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սկսել է լայնածավալ արշավ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի հետազոտողներ Բահրուզ Սամեդովին և Իքբալ Աբիլովին։ Արշավի նպատակն է ընդգծել երիտասարդ գիտնականների բանտարկության անարդար բնույթը՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել թե՛ Ադրբեջանի ներսում, թե՛ միջազգային մակարդակում։

Կազմակերպությունը կոչ է արել նամակներ գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ որպես արշավի մաս, գրում է Factor.am-ը։

Amnesty International-ը Բահրուզ Սամեդովի և Իքբալ Աբիլովի նկատմամբ քրեական հետապնդումն ու դատապարտումը համարում է Ադրբեջանում քննադատների, գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների դեմ շարունակվող բռնաճնշումների արշավի մի մաս։

Amnesty International-ը ընդգծել է, որ Սամեդովի և Աբիլովի դեմ հարուցված գործերն Ադրբեջանի իշխանությունների կողմից քննադատողներին, գիտնականներին և մարդու իրավունքների պաշտպաններին ճնշելու լայն շրջափակման մասն են կազմում։

«Այս անձինք թիրախավորվել են պարզապես իրենց խաղաղ արտահայտման ազատության իրավունքն իրացնելու համար: Իքբալ Աբիլովի և Բահրուզ Սամեդովի երկարատև ազատազրկման դատավճիռները նախատեսված են ակադեմիական քննադատությունը լռեցնելու և նրանց քաղաքականապես զգայուն հարցերից հեռացնելու համար»,–ասվում է հոդվածում։

Կազմակերպությունը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և առանց որևէ պայմանների ազատ արձակեն երկու գիտնականներին՝ ապահովելով նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

«Ապահովեք, որ նրանք ազատ արձակվելուց առաջ ստանան համարժեք բժշկական օգնություն և թույլ տվեք օմբուդսմենին ու անկախ դիտորդներին այցելել կալանավայրեր։ Միևնույն ժամանակ, մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել լրագրողների, ակտիվիստների և խաղաղ քննադատների նկատմամբ բռնաճնշումները Ադրբեջանում և լիովին պահպանել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորությունները։ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չարաշահել քրեական արդարադատության համակարգը՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության վերաբերյալ քննադատական տեսակետներն ու գիտական հետազոտությունները ճնշելու համար»,–հայտարարել է կազմակերպությունը։

Բահրուզ Սամեդովը 2025 թվականի հունիսին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով պետական դավաճանության մեջ։ Մեղադրանքի հիմքում իբր նրա համագործակցությունն է Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ։

Իքբալ Աբիլովը, ով հայտնի է թալիշ ժողովրդի լեզվի, մշակույթի և պատմության պահպանմանն ուղղված գործունեությամբ, 2025 թվականի մայիսին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրել են պետական դավաճանության և ազգային թշնամանք սերմանելու մեջ։ Նա ևս, ըստ իշխանությունների, գործակցել է ՀՀ համապատասխան կառույցների հետ։

Երկու գիտնականներն էլ կտրականապես հերքել են իրենց վերագրվող մեղադրանքները՝ հայտարարելով, որ գործն ամբողջությամբ քաղաքական շարժառիթներ ունի։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---