Վարչապետ․ Հնարավորություն է ստեղծվում, որ ՀՀ–ում բեռնաթափված բեռները գնացքով հասցվեն Չինաստան![]() 18 սեպտեմբերի 2025 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է Չինաստան իր աշխատանքային այցի արդյունքները՝ նշելով, որ այցի առանցքային ձեռքբերումն այն է, որ ստորագրվել է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման փաստաթուղթ։ «Ամենակարևոր արձանագրումը, որի մասին ես կարող եմ խոսել, Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն է։ Սա նշանակում է, որ մեր գործարար հատվածն ունի քաղաքական դրական ազդակ՝ համագործակցությունը խորացնելու համար տնտեսության և մյուս ոլորտներում, և պարզապես պետք է մեր գործընկերները այդ հնարավորություններից օգտվեն»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։ Փաշինյանը նշել է, որ թեև երկու երկրների միջև հեռավորությունը որոշ սահմանափակումներ է ստեղծում, բայց տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է լուծել այդ խնդիրների մի մասը։ «Հնարավորություն է ստեղծվում, որ Հայաստանում բեռնաթափված բեռները գնացքով հասցվեն Չինաստան։ Սա բոլորովին նոր տնտեսական իրավիճակ է, և մեր խնդիրներից մեկն այդ իրավիճակը արձանագրելն է»,-ասել է նա։ Վարչապետը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև ձևավորվել է կոնկրետ գործընկերություն, որը ներառում է փոխադարձ ներդրումային հնարավորությունների զարգացում։ Նա հավելել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պետք է զարգանա փոխադարձ ներդրումային հնարավորություններով, գրում է Sputnik Արմենիան։ Նա նաև հորդորել է հայ–չինական հարաբերությունների փոխարեն օգտագործել «Հայաստան–Չինաստան հարաբերություններ» ձևակերպումը։ Օգոստոսի 31-ին Հայաստանը և Չինաստանը պաշտոնապես հաստատել են ռազմավարական գործընկերություն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |