ԱՊՀ մաքսային մարմինները կունենան միասնական փորձաքննությունների կենտրոն

ԱՊՀ մաքսային մարմինները կունենան միասնական փորձաքննությունների կենտրոն

PanARMENIAN.Net - ԱՊՀ մաքսային մարմինները կունենան միասնական փորձաքննությունների կենտրոն: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների մաքսային նպատակներով փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոնի մասին» համաձայնագրի կնքմանը։

Ըստ համաձայնագրի՝ նորաստեղծ կենտրոնը կծառայի մաքսային նպատակներով տեղեկատվական, վերլուծական և գիտամեթոդական փոխգործակցության համար։ Այն կանցկացնի փորձաքննություններ և ուսումնասիրություններ՝ ապահովելով ընդհանուր չափորոշիչներ բոլոր մասնակից երկրների համար, հայտնում է Sputnik Արմենիան։

«Համաձայնագրի հիմնական նպատակն է մշակել միատեսակ մոտեցումներ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների աշխատանքի կազմակերպման հարցում փորձաքննություններ և ուսումնասիրություններ նշանակելիս և իրականացնելիս»,–ասված է որոշման հիմնավորման մեջ:

Փաստաթղթի հիմնավորմամբ՝ կենտրոնը կնպաստի մաքսային մարմինների արդյունավետության բարձրացմանը, տնտեսական անվտանգության ամրապնդմանը, մաքսային ոլորտում իրավախախտումների դեմ պայքարին, ինչպես նաև փորձագետների ներուժի և մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Նշվում է, որ կենտրոնը կգործի փորձագիտական հիմնարկի կարգավիճակով՝ հնգամյա ժամկետով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---