Ավանեսյանը պարզաբանել է՝ ինչու մասնավոր ԲԿ-ում պետպատվերով ուռուցքաբանական ծառայությունն այլ գին ունի![]() 18 սեպտեմբերի 2025 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հարցին, թե ինչու պետպատվերով ուռուցքաբանական ծառայությունների արժեքները տարբեր են մասնավոր և պետական բժշկական կենտրոններում։ Նախարարը նշել է, որ ռադիոթերապիայի նոր ծառայությունը ռազմավարական նշանակություն ունի, և ուրախ եմ, որ մասնավոր՝ «Էրեբունի» ԲԿ-ն և պետական՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնը, իրականացնելով մեծ ներդրումներ, այսօր ապահովում են ծառայություններ, գրում է Aysor.am-ը։ «Քանի որ ծառայությունների վերագնահատում է իրականացվել՝ նոր տեխնոլոգիաների և ծառայությունների առումով, հիմա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի գնահատման փուլում ենք, այսինքն՝ գնահատվում է, թե արդյո՞ք նոր չափորոշիչներով այնտեղ բոլոր պայմաններն ապահովված են, և վստահեցնում եմ, որ ավարտին մենք նոր որոշումը կիրականացնենք ու նոր գնով փոխհատուցումը կիրականացվի հավասար կերպով»,–ասել է նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |