ՄԻԵԴ․ Մարտի 1-ի գործով ՀՀ իշխանությունները խախտել են քաղաքացիների կյանքի իրավունքը![]() 18 սեպտեմբերի 2025 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ–ը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը վերաբերում է Մարտի 1-ի ինը զոհերին։ Դատարանը արձանագրել է Հայաստանի իշխանությունների կողմից մի շարք խախտումներ։ Ըստ դատարանի միաձայն որոշման՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման, հայտնում է 1lurer.am-ը։ Մասնավորապես, արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Վճռում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ համագործակցել դատարանի հետ։ Ըստ որոշման՝ յուրաքանչյուր դիմումի շրջանակում զոհվածների հարազատներին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Բացի դրանից՝ դատարանը որոշել է դիմումատուներին ընդհանուր հատկացնել ևս 35 հազար եվրո՝ դատական ծախսերի և վճարների համար։ Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և չեն ապահովել արդարացի քննություն՝ պարտավորեցնելով պետությանը՝ ֆինանսական փոխհատուցում վճարել տուժած ընտանիքներին։ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, մի քանի օր շարունակ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բողոքի ակցիա ու նստացույց էին անում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացվեցին, 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |