Ծառուկյանը կմասնակցի 2026–ի ընտրություններին![]() 18 սեպտեմբերի 2025 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ «Պատրաստվում եմ, այո»,–ասել է նա, հայտնում է News.am-ը։ Լրագրողը հետաքրքրվել է` ի՞նչ ձևաչափով է լինելու մասնակցությունը` դաշինքո՞վ, թե՞ կուսակցությամբ։ «Դա լինելու է «առաջարկ Հայաստանին»։ Բոլոր կուսակցություններն իրենց վաղեմության ժամկետը, վստահությունը չկա, էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան։ Անհնարին ոչինչ չկա»,–ասել է նա։ Ըստ նրա՝ ոչ թե պետք է դատարկ–դատարկ խոսել, այլ լիարժեք ծրագիր, գործ իրականացնել։ «Նոր թիմ է լինելու»,–ասել է Ծառուկյանը։ ՀՀ–ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026 թվականի հունիսին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |