Ֆասթեքսը 8 ֆեդերացիայի տրամադրել է ևս 129.4 միլիոն դրամ![]() 18 սեպտեմբերի 2025 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Ֆասթեքսի կողմից 8 ֆեդերացիայի և այս տարվա հրաձգության Եվրոպայի առաջնության հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ֆեդերացիաների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ և աջակիցներ: «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է. «Մեր ընտանիքի համար սպորտը միշտ եղել է ազգային արժեք։ Մենք մշտապես աջակցություն ենք ցուցաբերել հայկական սպորտի զարգացմանը։ Այսօր իրականացնում ենք հերթական ֆինանսական աջակցությունը, որը կազմում է 129.4 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ մինչ օրս Ֆասթեքսը հայկական սպորտին տրամադրել է ավելի քան 1 մլրդ 288.4 միլիոն դրամ»։ «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի նախագահ, Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ Կարեն Գիլոյանն իր ելույթում ասել է․ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբն արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպում է այսպիսի մեծամասշտաբ միջոցառում, որտեղ պարգևատրվում են ոչ միայն բոլոր մրցանակակիրները, մարզիկները, մարզիչները և բժիշկները, այլև հենց ֆեդերացիաները։ Տրամադրած ֆինանսական միջոցների շնորհիվ ֆեդերացիաները հնարավորություն են ստանում նվաճել ավելի շատ մեդալներ և հավուր պատշաճի ներկայանալ միջազգային հարթակներում՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը»։ Ֆասթեքսը, հավատարիմ մնալով իր նախաձեռնությանը, շարունակական աջակցություն կունենա հայկական սպորտի զարգացման գործում։ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Yo Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |