Թոփչյան․ Երբեք չէի մտածում, որ այսքան տարի կղեկավարեմ ֆիլհարմոնիկ նվագախումբը![]() 18 սեպտեմբերի 2025 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը նշում է հիմնադրման 100-ամյակը, արդեն 25 տարի շարունակ ղեկավարում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ «Երբեք չէի մտածում, որ այսքան տարի կղեկավարեմ ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Չեմ փոշմանում»,–ասել է նա ասուլիսում, հայտնում է Panorama.am-ը։ Նրա խոսքով՝ բոլոր այս տարիների ընթացքում յուրաքանչյուր նոր հաջողությունից հետո նրանք միշտ ձգտել են առաջ շարժվել, ինչն էլ երկարաձգել է իր աշխատանքը նվագախմբում։ Թոփչյանն ավելացրել է. «Դժվարություններ միշտ ունեցել ենք, ունենք։ Ունենք շատ ձեռքբերումներ։ Դրանցից ամենակարևորն ինձ համար նվագախմբի մակարդակն է, նվագախմբի իմ ընկերներին, ինձ էլ իրենց հետ հաջողվել է երաժշտական մակարդակը բարձրացնել»։ Այս տարին հոբելյանական է նվագախմբի համար՝ այն նշում է ստեղծման 100-ամյակը։ Հոբելյանական 100-րդ համերգաշրջանն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկել է սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 2-ը անցկացվող Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով։ Արդեն գրեթե 20 տարի այս փառատոնը համարվում է Հայաստանի մշակութային կարևորագույն միջոցառումներից մեկը, որի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Մեծ Բրիտանիան ներկայացնող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |