Միրզոյանն ու Արիասը քննարկել են ՔԶԱԿ-ում համագործակցության ընդլայնման ուղիները![]() 18 սեպտեմբերի 2025 - 18:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասին: Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել ՔԶԱԿ-ի շրջանակում առկա համագործակցության հարցերին։ Միրզոյանy շեշտել է, որ Հայաստանի համար կազմակերպության աշխատանքը և այդ գործընթացներում ակտիվ ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունեն՝ հատկապես մանդատի իրականացման համատեքստում՝ միջազգային գործնական համագործակցության ու կուտակված փորձի կիրառման ճանապարհով։ Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը նաև կարծիքներ են փոխանակել համաշխարհային քաղաքականության արագ փոփոխվող իրավիճակում շարունակվող ու նոր մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Քննարկման նյութ է դարձել նաև արհեստական բանականության կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |