«Ժառանգություն» կուսակցությունը կարծում է, որ Ավագանու խորհրդի ընտրությունները պետք է անվավեր ճանաչել

PanARMENIAN.Net - «Ես չեմ ստորագրել Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքների արձանագրության տակ, բայց իմ անվան առջեւ գրել եմ, որ ես հրաժարվում եմ ստորագրել կեղծված ընտրությունների արձանագրության տակ` դրանով արտահայտելով իմ կարծիքը եւ դժգոհությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը:



Նրա խոսքերով, զանգվածային կեղծիքներից հետո Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, բայց Հայաստանի ԿԸՀ-ը դա չի արել` իր մերժումը պատճառաբանելով նրանով, որ այդպիսի որոշման համար համոզիչ հիմքերը բավարար չեն:



«Այն փաստը, որ Հայաստանի ԿԸՀ երկու անդամները չեն ստորագրել արդյունքների արձանագրությունը, ուղղակի գրանցվել է, եւ ոչ ավելին: Իհարկե, լավ է, երբ արդյուքների արձանագրությունը ստորագրում են ԿԸՀ բոլոր անդամները, դա նշանակում է, որ դժգոհություն չկա եւ ընտրությունները ժողովրավարական են եղել: Բայց եթե ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվում են ստորագրել, դա խոսում է տեղի ունեցած խախտումների եւ կեղծիքների մասին»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
---