Գտնվել են Ագաթա Քրիստիի չհրատարակված պատմվածքները

PanARMENIAN.Net - Ագաթա Քրիստիին պատկանող Greenway House առանձնատանը բրիտանացի հետազոտող Ջոն Կարրանը սեւագրերում գտել է Հերքյուլ Պուարոյի մասին պատմվածքների ուրվագրերը:



Նախկինում անհայտ առաջին պատմվածքը կոչվում է «Շան գնդակի գաղտնիքը», երկրորդը` «Ցերբերի սանձահարումը»:



Կարրանի կողմից գտնված պատմվածքները նրա խմբագրությամբ հրատարակվելու են 2009-ի սեպտեմբերին: Գիրքը, որը թողարկում է HarperCollins հրատարակչությունը, որոշել են անվանել «Ագաթա Քրիստիի գաղտնի նոթատետրերը. 50 տարվա գաղտնիք պատրաստման գործընթացում», հաղորդում է The Gardian-ը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---