Գողության փորձի մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիային, մեկ այլ անձ՝ Լիտվային![]() 19 սեպտեմբերի 2025 - 18:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինների ներկայացրած միջնորդությունը։ Այդ համաձայնությամբ, Լ.Գ.-ն՝ մի խումբ անձանց հետ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը, հանձնվել է Գերմանիայի իրավասու կառույցներին, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Աննա Վարդապետյանը բավարարել է նաև Լիտվայի իրավասու մարմինների ներկայացրած միջնորդությունը։ Դրա հիման վրա, ապօրինի միգրացիա կազմակերպելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Հ.Օ.-ն հանձնվել է Լիտվայի իրավասու կառույցներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |