Եվրոպայում ռուսական գազի պահանջարկը գերազանցել է Գազպրոմի սպասելիքները

PanARMENIAN.Net - «Գազպրոմ» ԲԲԸ 2009 թվականի սկզբից առաջին անգամ գրանցում է Եվրոպայի կողմից ռուսական գազի պահանջարկի աճ: Այդ մասին հայտարարել է Գազպրոմի ղեկավարի տեղակալ, «Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդեւը: Նրա խոսքերով, մինչ այդ պահանջարկի անկում նկատվում էր ոչ միայն Եվրոպայում, այլեւ ներքին շուկայում: «Ցանկանում եմ բոլորին ուրախացնել. տարվա սկզբից առաջին անգամ գնորդների հայտերը գերազնացում են մեր սպասելիքները», - ասել է Ա. Մեդվեդեւը: Նա նշել է, որ դա կապված է գազի գնի նվազման հետ, եւ հույս հայտնել, որ երկրորդ կիսամյակում գազի մատակարարումների աճը փոխհատուցում է անկումը տարվա առաջին կեսին, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---