Փաշինյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության առաջիկա անելիքները![]() 20 սեպտեմբերի 2025 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակության հետ։ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունները, առաջիկա անելիքները և փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանման ուղիներին, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը։ Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ ցուցաբերած հետևողական աջակցության համար՝ ընդգծելով դրա կարևորությունը կառավարության կողմից իրականացվող հավակնոտ բարեփոխումների իրականացման գործում։ Նա հավելել է, որ այս ուղղությամբ համագործակցության ընդլայնումը ամրագրվել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում։ Մարթա Կոսը վերահաստատել է Եվրամիության ամուր աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրագործմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը տարածաշրջանում, ինչը, իր հերթին, կխթանի համագործակցության հետագա զարգացումը։ Փաշինյանը կարևորել է ԵՄ աջակցությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային համակարգի զարգացմանը, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի կարողությունների ամրապնդմանը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ միտված Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական առաջընթացի խթանմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանը։ Կոսը՝ Երևանում մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանին հատկացնել ավելի քան 200 միլիոն եվրո՝ «Դիմակայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլի շրջանակում։ Նրա խոսքերով՝ Եվրամիությունը պատրաստ է ՀՀ-ին աջակցել մի շարք ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտ, թվայնացում, առևտուր, էներգետիկա և ենթակառուցվածքային ծրագրեր՝ համահունչ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |