Երևանում 10 բալանոց խցանման պատճառը ոչ միայն անձրևն էր, այլև Կենտրոնի հոսանքազրկումը

Երևանում 10 բալանոց խցանման պատճառը ոչ միայն անձրևն էր, այլև Կենտրոնի հոսանքազրկումը

PanARMENIAN.Net - Երևանում սեպտեմբերի 19–ի երեկոյան տեղացած ոչ հորդառատ անձրևը, դրան հաջորդած հոսանքազրկումը մեծ խցանումների պատճառ էին դարձել:

Ըստ Yandex քարտեզի՝ Երևանում դիտվել էր 10 բալանոց խցանում, գրում է Sputnik Արմենիան։

Երևանի հատկապես Փոքր կենտրոնում երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Գրեթե բոլոր փողոցներում խիտ խցանումներ էին։

Հոսանքազրկվել էր նաև Երևանի Օպերայի և բալետի շենքը, որի ֆիլհարմոնիկ դահլիճում նվագախումբը հեռախոսների լույսերի ներքո էր փորձում նվագել։ Համերգի մեկնարկից մոտ կես ժամ անց նոր Օպերայի շենքում էլեկտրաէներգիան վերականգնվեց։

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի ֆիլհարմոնիկ դահլիճում այդ երեկո նախատեսված էր Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---