Մարուքյան․ Ինչպես դուրս գալ ցուգցվանգից՝ 2026-ին Փաշինյանը վարչապետ չպետք է ընտրվի![]() 20 սեպտեմբերի 2025 - 14:41 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան նիր էջում արձագանքելով ՔՊ 7-րդ համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշել է, որ Անկախության հռչակագրի վերանայումը, պետականության հիմքերի վերանայումը հղի են անկանխատեսելի հետևանքներով։ Ըստ նրա՝ ցուգցվանգից կարելի է դուրս գալ հետևյալ կերպ՝ 2026 թ. Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է ընտրվի: «Ադրբեջանին միջանցք հանձնելու նպատակով գործընթացը կոչվեց «թրիփ» և հանձնվեց միջանցքը։ Հիմա Ադրբեջանի հաջորդ պահանջը պետք է կատարել՝ քանդել գործող, այսօրվա եղած, իրական Հայաստանի իրավական հենքը, պետության իրավական ողնաշարը, այն է՝ Անկախության հռչակագիրը։ Ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս այդ հաջորդ ստորացումը որպես հաղթանակ վաճառել…Ահա՝ այն պետք է կոչել «Չորրորդ Հանրապետություն», այդպես լավ «կվաճառվի» ժողովրդի վրա։ Իրականում շարունակում եմ պնդել՝ ՀՀ Անկախության հռչակագրի վերանայումը, ՀՀ պետականության հիմքերի վերանայումը հղի են անկանխատեսելի հետևանքներով։ Գնալ այդպիսի հանրաքվեի՝ պետականակործան գործընթաց է թե մերժման, թե հաստատման արդյունքում։ Ինչպես դուրս գալ այս ցուգցվանգից՝ 2026 թ. Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է ընտրվի»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի Չորրորդ հանրապետությունը, որի կետերից մեկով՝ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |